flag

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Վերաքննիչ դատարաններ

Վերաքննիչ քրեական դատարան

ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ Վերաքննիչ
դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված
լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական
օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարաններն են՝
1) վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ Դատարան).
2) վերաքննիչ քաղաքացիական դատարանը.
3) վերաքննիչ վարչական դատարանը:

Դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի
դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը: Դատարանում գործերի քննության կարգը,
ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով

Դատարանում քրեական գործերով վարույթի կարգը սահմանված է «Հայաստանի Հանրապետության
դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և Հայաստանի
Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

Դատարանը գործում է՝ առնվազն 18 դատավորի թվակազմով.
Դատարանում առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բողոքը քննվում է
կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ այլ դատական ակտերի դեմ բողոքները՝ միանձնյա,
բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:
Դատարանի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում:
Դատարանի նախագահը՝ ի լրումն դատավորի լիազորությունների՝
1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը, ներառյալ` վերահսկում են դատարանի
աշխատակազմի գործունեությունը.
2) դատավորներին տրամադրում է արձակուրդ.
3) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
4) դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է
Բարձրագույն դատական խորհուրդ, Ընդհանուր ժողով և Ընդհանուր ժողովի հանձնաժողովներ.
5) դատավորի կողմից վարքագծի կանոնի առերևույթ խախտում հայտնաբերելիս այդ մասին
համապատասխան հաղորդում է ներկայացնում Ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի
հանձնաժողովին (այսուհետ՝ Կարգապահական հարցերի հանձնաժողով).
6) իրականացնում է այլ լիազորություններ:

Դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական և գործավար:
Օգնականը և գործավարը համարվում են դատավորին կցված դատական ծառայողներ, որոնք
նշանակվում և ազատվում են դատավորի ներկայացմամբ՝ օրենքով սահմանված կարգով:
Դատարանն ունի աշխատակազմ, որը Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումն է։
Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով և
այլ իրավական ակտերով։

Դատարանը գտնվում է քաղաք Երևանում՝ Գարեգին Նժդեհի 23 հասցեում,
հեռախոս՝ 44-88-94 (106, 153):

Translate »